Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Մենդելեեւի անվան ռուսական քիմիա-տեխնոլոգիական համալսարանում բռնկված հրդեհի հետեւանքով 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհը բռնկվել է հանրակացարանի 16 հարկանի շենքի 9-րդ հարկում: Սենյակներից մեկում այրվել են անձնական իրեր եւ կահույք: Հրդեհը մարելու ընթացքում շենքից մարդկանց տարհանել են:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բուժօգնություն է ցուցաբերվել 10 տուժածի, որոնցից 9-ին տեղափոխել են հիվանդանոց:





























