Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից նվեր է ստացել հրեական պետության հիմնադիրներից մեկի՝ կառավարության առաջին ղեկավար Դավիդ Բեն-Գուրիոնի նամակը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, պատմական փաստաթուղթը Նեթանյահուն ստացել է սեպտեմբերին Ռուսաստան այցի ժամանակ:
«Մեր զրույցի վերջում նախագահ Պուտինը զարմացրեց ինձ՝ փոխանցելով Դավիդ Բեն-Գուրիոնի նամակը, որը Ռուսաստանի կառավարությունը ձեռք է բերել աճուրդում: Այդ նամակը հիմա իմ աշխատասենյակում է»,- իր հայտնի նախորդի հիշատակի արարողության ժամանակ ասել է Իսրայելի վարչապետը:





























