Ամեն ինչ մատնանշում է, որ Սեն Դենիում ոչնչացված ծայրահեղականները նոր ահաբեկչություն էին նախապատրաստում Ֆրանսիայում: Նոյեմբերի 18-ին այս մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը: Նրա խոսքով, ահաբեկչությունների գործով հետաքննությունը զգալիորեն առաջընթաց է արձանագրել:

Ըստ դատախազի, Սեն Դենիում բնակարանի գրոհի ժամանակ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայիններն ավելի քան 5 հազար կրակոց են արձակել: Քանի որ բնակարանի դուռը զրահապատ է եղել, գործողությունը զգալիորեն ձգձգվել է:

Ըստ ՏԱՍՍ-ի, քննիչները դեռեւս չեն հաստատել ոչնչացված ենթադրյալ ահաբեկիչների անձը: