Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում մի քանի օր առաջ տեղացած ձյունը չի հալչում: News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արագածոտնի մարզում, կարելի է ասել, որ արդեն ձմեռ է: Օրվա երկրորդ կեսին գյուղի ջրափոսերը սառցակալում են, իսկ բնակիչները տաքանալու համար վառարաններ են վառում: Եզդիաբնակ Ծիլ Քար, Գեղարոտ և հարակից մի շարք համայնքներում ձմեռը շուտ է սկսվում և բավականին երկար տևում, այդ պատճառով էլ բնակիչները ձմռանը պատրաստվում են ողջ տարին՝ պահեստավորելով աթարն ու վառելափայտը, քանի որ շատ համայնքներ պարզապես գազաֆիկացված չեն, ու վառելիքի հիմնական աղբյուրը աթարն է:

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի