Ֆրանսիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Էմ քաղաքից 20-ամյա ֆրանսիացու նկատմամբ, որի բնակարանում պայթուցիկ նյութեր են հայտնաբերել: Առայժմ Փարիզի ահաբեկչություններին նրա կապի մասին որեւէ տեղեկություն չկա: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին տեղեկացրել է Նոր դեպարտամենտի ոստիկանությունը:
Նշվում է, որ ոստիկանությունը երիտասարդի բնակարանում մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր է հայտնաբերել, ինչպես նաեւ մի քանի դետոնատոր:





























