Հինգշաբթի գիշերը Փարիզի Սեն Դենիի արվարձանում ոստիկանության հատուկ ջոկատայինները գործողություն էին իրականացրել Փարիզի ահաբեկչությունների պատվիրատու Աբդելհամիդ Աբաուդին բռնելու համար։ 110 ոստիկանական ջոկատ գրոհել էին արվարձանի բնակարաններից մեկը, որում գտնվում էին ենթադրյալ ահաբեկիչները։ Գրոհի ժամանակ վիրավորվել է 4 ոստիկան, փոխանցում է Le Figaro-ն։

Բնակարանում գտնվող անձինք կրակ էին բացել ոստիկանների ուղղությամբ, իսկ մի մահապարտ կին պայթեցրել էր իրեն։ Ոստիկանները ձերբակալել էին բնակարանում գտնվող 3 հոգու, եւս մեկ վիրավորի բռնել էին փողոցում։ Ոստիկանությունը հարցաքննում է հարեւաններին, որպեսզի հասկանա, թե ով եւ ինչպես է օգնել ահաբեկիչներին։ Հայտնի է նաեւ, որ բնակարանի հարեւանությամբ բնակվում է ոմն Ջավադ, որը ժամանել է Բելգիայից եւ հնարավոր է կապ ունի ահաբեկչությունների հետ։ Ջավադն ու կինը ձերբակալված են։

Ձերբակալվածների թվում Աբդելհամիդ Աբաուդն ու Սալահ Աբդելսալամը չկան։