Նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, 47-ամյա Մարինե Մ.-ն ոստիկանության Չարբախի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ Աէրացիա թաղամասի 2/2 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Արամ Հ.-ն քաշքշել է իրեն եւ բացահայտ հափշտակելով իր բջջային հեռախոսը՝ դիմել փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում, նոյեմբերի 17-ին, ժամը 15.15-ին, Արամ Հ.-ն ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Քննությունը շարունակվում է: