Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հաստատել է երկրում գործող արտակարգ դրության ժամկետը երեք ամսով երկարացնելը: Համապատասխան օրինագծի քննարկումը նախաձեռնել էր կառավարությունը՝ Փարիզում նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչական գործողություններից հետո:

Ազգային ժողովից հետո օրինագիծը ուրբաթ կդրվի Սենատի (Վերին պալատ) քննարկմանը: Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է անվտանգության ուժերի լիազորությունների ընդլայնում:

Այս պահին խորհրդարանում քննարկում է ընթանում Մշտական բնակության վայրի փաստաթղթերի ստացման համակարգի փոփոխությունների վերաբերյալ, նաեւ քննարկվում է լրատվամիջոցներին վերահսկողության տակ պահելու նախագիծը:

Նաեւ նշվում է, որ 3000 զինվորական ՝ 100 000 ոստիկանների հետ միասին հերթապահելու են քաղաքների փողոցներում, որպեսզի ապահովեն քաղաքացիների անվտանգությունը: Սահմաններին վերահսկողությունը վերականգնվել է: Ավիատրանսպորտի վերահսկողությունը՝ նույնպես, հայտնում է Le Monde-ը: