Նոյեմբերի 18-ին, ժամը 12.10-ին, 1970 թ. ծնված Գոհար Թ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 47.000 դրամ եւ բանկային քարտ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 17.30-ին, Երեւանի Վարդանանց եւ Վրացյան փողոցների խաչմերուկից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























