Նոյեմբերի 19-ին Բրյուսելում իրականացված ոստիկանության գործողության արդյունքում 9 մարդ է ձերբակալվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով RTBF հեռուստաալիքին:

Դատախազության աշխատակիցների փոխանցմամբ, 7 հոգի ձերբակալվել է քաղաքի ծայրամասերում: Եվս մեկ հոգի, որին կասկածում են Փարիզի ահաբեկչությունները կազմակերպելուն մասնակցության մեջ, ձերբակալվել է Բրյուսելի հյուսիսային Լակեն շրջանում: 9-րդ կասկածյալին հայտնաբերել են Ժետ եւ Մոլենբեկ-Սեն Ժան շրջանի տներից մեկում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բելգիացի իրավապահները Փարիզի ահաբեկչությունների հետաքննության շրջանակում մեկ կասկածյալի են ձերբակալել: