Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների, ինչպես նաեւ Սեն Դենի արվարձանում չորեքշաբթի իրականացված հատուկ գործողության առիթով խուզարկություններ է անցկացնում Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Le Figaro պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, գրում է, որ խուզարկություններ են անցկացվել, մասնավորապես, Սեն-Սեն Դենի դեպարտամենտի Օլնե սու Բուայում՝ մահապարտ-ահաբեկչուհու մոր բնակարանում, որն իրեն պայթեցրել էր չորեքշաբթի Փարիզի հյուսիսային արվարձանում զինյալների չեզոքացման հատուկ գործողության ընթացքում: Ականատեսների վկայությամբ, ոստիկանները մի ամբողջ թաղամաս են շրջափակել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հատուկ գործողություն է իրականացվում նաեւ Օբերվիլում: Իրավապահները կին-մահապարտի այլ ազգականների եւ ծանոթների են փնտրում:

Ոստիկաններ են հայտնվել նաեւ երկրի հյուսիս-արեւելյան Շարլեվիլ-Մեզիեր քաղաքի շրջաններից մեկում: Լրագրողների տվյալներով, մեկ մարդ ձերբակալվել է: