Նիդեռլանդները միացել են Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամի որոնումներին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, որ իշխանությունները տեղեկություններ չունեն այն մասին, թե ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը Ֆրանսիայում է գտնվում, թե Բելգիայում։
Ֆրանսիայի ոստիկանությունը նախքան այդ արտասահմանյան իրավապահ մարմիններին հարցում էր ուղարկել ենթադրաբար Սալահ Աբդեսլամին պատկանող մեքենայի որոնման մասին, փոխանցում է Gazeta-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի միանգամից 6 վայրերում ահաբեկչական գործողություններ էին իրականացվել, որոնց հետեւանքով զոհվել է 129 մարդ, վիրավորվել՝ 352-ը։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։





























