Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդին անցյալ ուրբաթ՝ երեկոյան ժամը 10-ին, երբ ահաբեկիչներն իրականացնում էին հարձակումները, ֆիքսել են Փարիզի մետրոյի Croix de Chavaux կայարանի տեսախցիկները։ Մետրոյի այդ կայարանում ոստիկանությունն ավելի ուշ հայտնաբերել էր Seat մեքենա, որում հայտնաբերվել էր ահաբեկիչների օգտագործած զենքը։ Այս պահին ֆրանսիական մամուլը ՆԳՆ-ից փորձում է տեղեկություներ ստանալ այն մասին, թե կարող էր արդյոք միջազգային հետախուզման մեջ գտնվող մարդը աննկատ անցնել Փարիզով, գրում է Le Parisien-ը։
Հայտնի է դարձել նաեւ, որ Սեն Դենի բնակարանի հետքի վրա էին դուրս բերել Մարոկկոյի հատուկ ծառայությունները։ Նշենք, որ նախօրեին այդ թաքստոց-բնակարանում իր զարմուհու հետ միասին սպանվել է նաեւ Աբաուդը։





























