Փարիզում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 130-ի, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով BFM-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ ճանաչվել են Փարիզի ահաբեկչությունների բոլոր զոհերի մարմինները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Ահաբեկիչները երեք պայթյուն են իրականացրել «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, ինչպես նաեւ կրակոցներ արձակել ռեստորանում եւ պատանդներ վերցրել «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ:

Ահաբեկչությունների հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է 130 մարդ: Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: