Թուրքիայի Անթալիա նահանգում ոստիկանները ձերբակալել են դեպի Սիրիա մեկնել ցանկացող 26-ամյա Ահմեդ Դահմանիին, ով մեղադրվում է Փարիզի ահաբեկչության մեջ կապ ունենալու մեջ։
Թուրքական Karar կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանները Անթալիայի օդանավակայանից սկսել են հետապնդել Մարրոկոյում ծնված, սակայն Բելգիայի քաղաքացի Ահմեդ Դահմանիին։ Վերջին մեկնել է Մանավգաթի շրջանի շքեղ հյուրանոցներից մեկը, որտեղ հանդիպել է Սիրիայից եկած այլ ահաբեկիչների հետ։
Այնուհետ խումբը մեքենայով շարժվել է դեպի Սիրիա, սակայն ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են մեքենան եւ բոլորին ձերբակալել։
Ահմեդ Դահմանին համարվում է Փարիզի ահաբեկչության իրականացման համար տվյալներ հավաքած անձը։

.jpg)




























