Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը մի քանի տարի աշխատել է Բելգիայի մետրոյում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով RTBF հեռուստաալիքը:

Հայտարարության մեջ ասվում է, որ 2009թ. սեպտեմբերից 2011թ. հունվարը նա զբաղեցրել է տեխնիկական աշխատակցի պաշտոնը:

Նշվում է, որ Աբդեսլամը ազատվել էր աշխատանքից բացակայությունների պատճառով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբդեսլամը զանգել էր ընկերներին՝ խնդրելով օգնել իրեն մեկնել Սիրիա: