Ահաբեկիչների հաջորդ թիրախը կարող են լինել Լա Մանշով անցնող նավերը։ Այս մասին գրում է Telegraph-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, Բրիտանիայի իշխանություններն անհանգստացած են, որ օդանավակայաններում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու հետո ահաբեկիչներն իրեն հարձակումների թիրախ կարող են ընտրել այլ տեսակի տրանսպորտային միջոցներ։ Մասնավորապես, նրանց թիրախում կարող են հայտնվել Լա Մանշի նեղուցով անցնող նավերը։

Telegraph-ի զրուցակիցը խոստովանել է, որ ներկայումս մեքենաները բավարարա մանրամասն զննում չեն անցնում նավ բարձրանալիս։ Սակայն թերթի զրուցակիցը հրաժարվել է ահաբեկիչների հարձակումների այլ հնարավոր միջոցներ նշել։

Այլ փորձագետներ հայտարարում են, որ ԻՊ-ի գրոհայինները կփորձեն գրոհել գնացքները, մինչ կարողանան հաջողության հասնել։ Բավական վտանգավոր վայր են նաեւ մարզադաշտերը, որտեղ ֆուտբոլային հանդիպումներ են տեղի ունենում։