Իսրայելցի զինվորներն, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, պաղեստինցու են գնդակահարել, որը Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Գուշ Էցիոն եվրոպական բնակավայրերի շրջանում փորձել է դանակով հարձակվել իսրայելցու վրա: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները:

«Գուշ Ացիոնի խաչմերուկում սառը զենք օգտագործելու փորձ է արվել, հարձակվողը գնդակահարվել է»,-ասել է բանակի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իսրայելում անվտանգության ոլորտում վիճակը սրվել է հոկտեմբերի սկզբից: Այս ընթացքում Իսրայելում եւ Արեւմտյան ափին հարձակումների զոհ է գնացել 19 իսրայելցի, մոտ 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: