Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան` արգելափակելով մուտքը YouTube պորտալ: Երեքշաբթի Ստրասբուրգում նման որոշում է կայացրել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ):

«ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Խոսքն այն հայտի մասին է, որը ներկայացվել էր մի խումբ թուրք իրավապաշտպանների կողմից, երբ Անկարան Թուրքիայի ամբողջ տարածքում արգելափակել էր YouTube-ը 2008-ի մայիսի 5-ից մինչեւ  2010-ի հոկտեմբերի 30-ը: