Արաբական Միացյալ էմիրությունները պատրաստ է մասնակցել ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտգործնախարար Անվար Գարգաշը, փոխանցում է AFP-ն՝ վկայակոչելով ԱՄԷ պետական գործակալությունը։

«Իրավիճակը բարդացնում է ցանկացած օտարերկրյա միջամտություն՝ լինի ռուսական, թե այլ»,- ասել է Գարգաշը լրագրողների հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ իր երկիրը, սակայն, պատրաստ է մասնակցել բոլոր անհրաժեշտ միջազգային ջանքերին։

«Տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը պետք է մի փոքր պատասխանատվություն ստանձնի։ Չպետք է լինի օտարերկրյա միջամտություն, ինչպես 1991թ. Քուվեյթի ազատագրման համար ամերիկյան միջամտությունն էր»,- ասել է նա։

Գարգաշը նաեւ հավելել է, որ պետք չէ անհանգստանալ Սիրիայում ռուսական ռմբակոծիչների պատճառով, քանի որ նրանք ընդհանուր թշնամու դեմ են։