ՆԱՏՕ-ն հաստատել է Մակեդոնիային իր կազմ հրավիրելու մտադրությունը անվան շուրջ առկա հակամարտության լուծումից հետո, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով արտգործնախարարների հայտարարությունը:

«Մենք հաստատում ենք մեր որոշումը, որն ընդունվել է 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովին եւ հաստատվել հետագա գագաթնաժողովների ընթացքում. ՆԱՏՕ-ն նախկին Հարավսլավիայի հանրապետություն Մակեդոնիային հրավեր կուղարկի, հենց որ անվան վերաբերյալ հակամարտության փոխադարձ ընդունելի լուծում ձեռք բերվի ՄԱԿ-ի շրջանակում, մենք շարունակում ենք կոչ անել ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ», — տեղեկացրել են ՆԱՏՕ-ից:

Բոլոր փաստաթղթերում «նախկին հարավսլավական հանրապետություն» ձեւակերպման հիշատակումը Հունաստանի պահանջն է, որովհետեւ Մակեդոնիա է կոչվում նաեւ Հունաստանի հյուսիսում գտնվող շրջանը: Աթենքը վախենում է, թե այդ համընկնման  պատճառով Սկոպյեն կարող է տարածքային պահանջներ ներկայացնելու ցանկություն ունենալ: