«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այն քաղաքական գործիչն է, որը ֆանտաստիկ արագությամբ վատնեց քաղաքական կապիտալը, որը ժողովուրդը նրան տվել էր Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքում: Այդ մասին դեկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսին ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսա-վարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի   նախագահ Գագիկ Մինասյանը: 

Մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա մտադրությունը` ծաղիկներ դնել իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր շտաբի մոտ` Մինասյանը նշել  է.   «Րաֆֆի Հովհաննիսյանը այն գործիչն է, որը ոչնչացրեց կուսակցությունը, որը հաջողության էր հասել եւ իր առաջնորդին բազմաթիվ ձայներ էր բերել: Այս դեպքում նա այդ ծաղիկներն ավելի հարմար տեղում պիտի դներ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ի հանրահավաքից հետո   ազգային փրկության «Նոր Հայաստան» ճակատը որոշում է կայացրել շուրջօրյա նստացույց անցկացնել Երեւանի Ազատության հրապարակում: