Չեխիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում պարզ է եւ հստակ։ Այս մասին դեկտեմբերի 2-ին ՀՀ խորհրդարանում ասել է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Խամաչեկը ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Կարծում եմ անհրաժեշտ է ընդգծել, որ Չեխիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները այս տարի մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տարբեր միջոցառումներին»,- հավելել է Խամաչեկը։
Նշենք, որ Հայաստանի մի քանի խորհրդարանական պատվիրակություններ արդեն բանակցություններ են վարել չեխ գործընկերների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։





























