Սանայում սկսվել է Եմենի նախագահի եւ ղեկավարության դեմ դատական գործընթացը, որոնց մայրաքաղաքը գրաված հուսի ապստամբները մեղադրում են պետական դավաճանության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գլխավոր դատախազությունը պետական ղեկավարության 7 բարձրաստիճան անդամների գործերն ուղարկել է դատական վարույթ։ Ահաբեկչության եւ պետության անվտանգության հարցերով մասնագիտացած քրեական դատարանն այսօր սկսել է պետական դավաճանության մեղադրանքով գործի առաջին լսումները»,- ասել է աղբյուրը։
Հեռակա ամբաստանյալներ են դարձել նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին, նրա 3 խորհրդականները, նախկին արտգործնախարարը, ԱԱԾ աշխատակազմի ղեկավարը եւ ԱՄՆ-ում երկրի դեսպանը։





























