Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը չորս տղամարդու է կալանավորել, ում կասկածում են այնպիսի իրավախախտումների մեջ, որոնց նպատակն է եղել ահաբեկչական գործողություններ իրականացնելը, հայտնում է Gazeta-ն՝  վկայակոչելով Associated Press-ը:

Ոստիկանության աշխատակիցների խոսքով, կասկածյալներին կալանավորել են չորեքշաբթի առավոտյան ՝ դեկտեմբերի 2-ին:  Նրանց կասկածում են ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ: Իրավապահները խուզարկություններ են արել Լոնդոնից 50 կմ հեռավորության վրա գտնվող Լութոն քաղաքի յոթ առանձին վայրերում: Ոստիկանները նաեւ խուզարկում են ձերբակալվածների ավտոմեքենաները:

Ոստիկանությունը նշում է, որ տվյալ կալանքները ոչ մի առնչություն չունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ու Փարիզում կատարված ահաբեկչությունների հետ: