Դատաբժշկական փորձաքննության արդյունքում վերականգնվել է թուրքական ՌՕՈՒ-ի կողմից խոցվելուց հետո Սու-24 ինքնաթիռի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի կյանքի վերջին րոպեների պատկերը:

Իրավապահները Lifenews-ին տեղեկացրել են, որ Պեշկովի մարմնի վրա փորձագետները 8 վիրավորում են գտել: Գնդակներն օդաչուին բազմաթիվ վնասվածքներ են հասցրել՝ դիպչելով թոքերին եւ որովայնի խոռոչի օրգաններին:

Բժիշկներին հաջողվել է պարզել նաեւ Պեշկովի մահվան ժամը. այն վրա է հասել նոյեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից 11:30-ի սահմաններում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցել է ռուսական Սու-24 ինքնաթիռը: Արդյունքում օդանավից դուրս նետված օդաչուներից մեկը զոհվել է ցամաքից արձակված կրակոցի հետեւանքով, իսկ մյուսին հաջողվել է փրկել: