Ընդդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը Շտաբի գրասենյակում ընդունել է հանրաքվեի ԵԱՀԿ ԺՄԻՀԳ դիտորդական խմբի ներկայացուցիչներին՝ խմբի ղեկավար Դուգլաս Բրյուս Վեյքի ղեկավարությամբ եւ նրանց ներկայացրել իրենց դիրքորոշումը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հայտարարության մեջ նշվում է.

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մոտեցումները Սահմանադրության փոփոխություններին, հանրաքվեին եւ ճակատի քարոզչական գործունեությանը:

Շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ Հայաստանում հաստատվել է բռնատիրություն, ժողովրդի իշխանությունը յուրացված է, ընտրությունները վերածվել են ռեժիմի վերարտադրության մեխանիզմի, իսկ կուսակցությունների մեծ մասը գտնվում են ռեժիմի վերահսկողության ներքո ուստի Հայաստանում հնարավոր չէ դասական մեթոդներով զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ արդյունքի հասնել ընտրություննների կամ հանրաքվեների միջոցով:

Նա նաեւ տեղեկացրել է «Նոր Հայաստան» ճակատի քարոզչական գործունեության արդյունքները նշելով, որ այն հիմնական միտված է եղել ընդդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման եւ ժողովրդի մոբիլիզացիայի միջոցով հանցավոր ռեժիմին հեռացնելու եւ նրա նախաձեռնած սահամանադրական փոփոխուփյունները կասեցնելու նպատակին: Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրել է նաեւ այդ նպատակին հասնելու ուղությամբ «Նոր Հայաստան» ճակատի եւ ՙ«Ոչ»-ի շտաբի սերտ համագործակցությունը նշելով, որ որոշակի պահից սկսած նրանք կարող են հանդես գալ միասնական մարտավարությամբ: