Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում այսօր՝ դեկտեմբեր 3-ին, շուրջ 40 գյուղացիներ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով գազաֆիկացնել գյուղը:
NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Էդուարդ Միրզոյանը նշեց, որ գյուղացիները հավաքվել են երկաթգծի մոտ:
«Նստել են գծերին, որ գան, գազ քաշեն, խի՞ են տենց բան անում, տեղ կա դիմելու, ճանապարհ փակելով հարց չի լուծվում: Թող դիմեն գյուղապետարան, հարցը կլուծվի, միանգամից ոչինչ չի լինում»,-ասաց գյուղապետը:
Էդուրադ Միրզոյանի խոսքով՝ գյուղը գազաֆիկացնելու ծրագիրն արդեն կա:
«Գազպրոմից արդեն եկել են, բնակիչների թիվն են հարցրել, հարցրել են՝ ովքեր են ի վիճակի գազ քաշելու, գործն արվում է: Երեւի ուզում են ընտրություններից օգտվեն, պրոցեսը արագացնեն»,-նշեց գյուղապետը:
Էդուարդ Միրզոյանը ավելացրեց, որ բողոքող գյուղացիներն այժմ գյուղապետարանում են:





























