ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն:

Սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով խիստ դժվարանցանելի է Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Նախարարությունը խորհուրդ է տալիս առայժմ խուսափել այս ճանապարհահատվածով երթեւեկելուց:

Ուժեղ քամու եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Թալինի, Արթիկի,  Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սեւանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաեւ Վարդենյաց եւ Մեղրու լեռնանցքները:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու  նպատակով  վարորդներին  խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: