«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում  դեկտեմբերի 2-ին ինքնասպանության փորձ է կատարել կալանավորներից մեկը: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ` կալանավորը կտրել է պարանոցը։ Նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բժշկական միջամտություն է տրամադրվել տուժածին, ինչից հետո նրան կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը. «Նման դեպք իսկապես գրանցվել է, կոկորդն է վնասել, տարել են հիվանդանոց, որից հետո տեղափոխել են կալանավայր: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ»։

Թե ով է նման քայլի դիմած տղամարդը` Ղլեչյանը չցանկացավ մանրամասնել։

«Իր ասելով` գտնվել է հուզական բարդ վիճակում, ՔԿՀ ղեկավարության ու գործի քննության հետ իր այս քայլը կապ չունի»,-ասաց նա: