Թուրքիայի ղեկավարությունը անկասկած ներքաշված է «Իսլամական պետությունից» նավթ գնելու գործարքների մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք լավ հարաբերությունների մեջ ենք թուրք ժողովրդի հետ։ Սակայն Թուրքիայի ղեկավարության փաստացի քաղաքականությունն ապացուցում է, (նախօրեին ՌԴ ՊՆ-ում ճեպազրույցը դրա վկայությունն է) որ Թուրքիան անկասկած նավթ է գնում «Իսլամական պետություն»-ից եւ վաճառում է ողջ աշխարհին։ Դա հերքել անհնար է»,- ասել է Իվանովը։





























