Սեուլի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է ռուսական օդանավին: Այս մասին հայտնել է Սեուլի օդանավակայանի աղբյուրը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մոսկվայից Սեուլ թռչող ռուսական А330 օդանավը վայրէջքի ժամանակ ստատիկ էլեկտրականության լիցքի հարված է ստացել: Օդանավի անձնակազմին հաջողվել է բարեհաջող վայրէջքի տանել օդանավը»,-ասել է աղբյուրը:
Նախնական տեղեկություններով, միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:
Թեեւ վնասվածքներ չեն հայտնաբերվել, օդանավը ժամանակավորապես դուրս է բերվել շահագործումից:





























