Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։
Կողմերն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակվեցին բանակցային գործընթացի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը եւ Լամբերտո Զանիերը համակարծիք էին, որ հիմնախնդիրը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում։
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանյերը անդրադարձան Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը եւ նրա կողմից իրականացվող ծրագրերին։




























