ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է հատուկ նշանակության 200 ջոկատայիններին Իրաք ուղարկելու որոշումը։ CBS-ին տված հարցազրույցում Օբաման ասել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում հատուկ նշանակության ջոկատները գործի դնելն անհրաժեշտ է ահաբեկիչների ամբողջական ոչնչացման համար։

Միաժամանակ ԱՄՆ  նախագահ Բարաք Օբաման խոստացել է, որ զինվորականները չեն գործելու Իրաքի արշավի սցենարով, փոխանցում է Gazeta-ն։

«Բացարձակ պարզ է դարձել, որ մենք պատրաստվում ենք մեթոդաբար ճնշել եւ ամբողջովին ոչնչացնել ԻՊ-ը, իսկ դրա համար անհրաժեշտ է օգտագործել այդ ռազմական տարրը»,- ասել է Օբաման։