ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրաք լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին իր վարչակազմի որոշումը չի նշանակում, որ Վաշինգթոնը մտադիր է ներխուժել Իրաք եւ Սիրիա, ինչպես եղավ 2003թ.։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով CBS-ին տված Օբամայի հարցազրույցի հատվածները։
«Օբաման Իրաք լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշման կապակցությամբ հայտարարել է, որ չի պատրաստվում Իրաք ներխուժելու նման միջամտություն կազմակերպել Սիրիայում եւ Իրաքում»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը։
ԱՄՆ-ն վստահ է, որ Սիրիա ռազմական միջամտությունը անհրաժեշտ է։ Օբաման հայտնել է, որ դա չի նշանակում ցամաքային զորքերի ուղարկում Սիրիայի Արաբական Հանրապետություն։





























