Անցած օրերին շատ ենք խոսել մինչեւ դեկտեմբերի 6-ը Հայաստանում իրավիճակ փոխվելու մասին։ Այսօր այստեղից համոզված կրկնում եմ, որ այդպես էլ լինելու է։ Կարծում եմ՝ այդպես է։
Սա իրավիճակի փոփոխություն է, այսօր երբ ընդդիմությունը միասնական մեկ գործ է առաջ տանում։ Այդ մասին Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխություների դեմ «Ոչ»–ի ճակատի հանրահավաքին ասել է Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։
«Անցած օրերին շատ ենք խոսել մինչեւ դեկտեմբերի 6-ը Հայաստանում իրավիճակ փոխվելու մասին։ Այսօր այստեղից համոզված կրկնում եմ, որ այդպես էլ լինելու է։ Կարծում եմ՝ այդպես է։ Սա իրավիճակի փոփոխություն է, այսօր երբ ընդդիմությունը միասնական մեկ գործ է առաջ տանում»,- ասել է Սեֆիլյանը։
Նա իր տեսակետը հայտնեց մարտավարության վերաբերյալ, թե ինչու է երկու շտաբ ստեղծվել։ «Մեր երկրի քաղաքացիներին կարելի է բաժանել երկու բանակի։ Մի մասը ունի այն կարծիքը, որ պետք է գնա քվեարկության եւ տեր կանգնի քվեին, իսկ երկրորդ բանակը, որն ավելի մեծ է, չի ուզում մոտենալ արկղերին՝ ընդհանրապես մերժելով գործընթացը»,- ասել է Սեֆիլյանն ու հավելել. «Այս մարտավարությամբ մեզ հաջողվել է առաջնորդել երկու բանակները։ Մեկին կառաջնորդի «Ոչ»-ի ճակատը, մյուսին կառաջնորդենք մենք։ Հստակ է, այս երկու թեւերի գործունեությունը գնում է դեպի նույն կետը, եւ այդ կետը սպասվող հեղափոխությունն է։ Երկու բանակներն էլ գնում են դեպի հեղափոխություն։ Այս տարի առանց Սերժի։ Մեր ժողովրդին նվիրելու ենք այս ռեժիմի հեռացումը»։
Նա ՀԱԿ-ին եւ ՀԺԿ-ին առաջարկեց միանալ նստացույցին ե շտաբը բերել Ազատության հրապարակ։
Սեֆիլյանը հայտնեց, որ դեկտեմբերի 4-ին հավաք է լինելու Ազատության հրապարակում, դեկտեմբերի 5-ին, երթ են անելու, իսկ դեկտեմբերի 6-ին, 20։00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում։
Թեեւ հանրահավաքը հրավիրել է «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն, ըստ էության այսօրվա հանրահավաքը համատեղ է լինելու` դեկտեմբերի 1–ից հրապարակում անժամկետ հանրահավաքներ ու նստացույց սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ, որի կազմում են «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ժառանգությունը»։
Այնուամենայնիվ, ՀԱԿ–ը հայտարարել է, որ չի միանալու «Նոր Հայաստանի» նստացույցին: Հանրահավաքին կհաջորդի երթ։





























