Նախօրեին տեղացած առատ ձյան հետևանքով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խցանումներ են:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ չնայած ճանապարհը մշակվել է աղ ու ավազով, սակայն այն շարունակում է պատված մնալ մերկասառույցով, ինչի պատճառով դժվարանցանելի է դարձել ու խցանումներ են առաջացել:
Գիշերվանից մեծ թվով բեռնատարներ կանգնած են ճանապարհին, վարորդներն առաջ են շարժվում իրար օգնելով:






Լուսանկարները՝ Ալեն Սիմոնյանի




























