Մոսկվայում կմշակվեն վայրի էկզոտիկ կենդանիներին զբոսանքի հանելու կանոնները։ Այս մասին m24.ru կայքին հայտնել է Մոսկվայի քաղաքային դումայի բնապահպանության քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Զոյա Զոտովան։
Նրա խոսքով՝ կանոնները ընդգրկվել են «Կենդանական աշխարհի մասին» նոր օրինագծում, որը քաղաքային դուման կսկսի քննարկել եկող տարվա սկզբից։ Ենթադրվում է, որ էկզոտիկ կենդանիներին թույլ կտան զբոսանքի հանել մասնավոր տնային տիրույթների տարածքում եւ անտառում։ Հասարակական վայրերում նրանց հայտնվելն արգելված կլինի։ Օրենքը խախտողների համար 3-5 հազար ռուբլի տուգանք է նախատեսվում, փոխանցում է Lenta-ն։




























