Մեքսիկան Ռուսաստանից 30 Sukhoi Superjet 100 ինքնաթիռ է գնել: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանում Մեքսիկայի դեսպան Ռուբեն Բելտրանը: 

Նա չի հայտնել գործարքի մանրամասները, սակայն պատմել է, որ Մեքսիկայի իշխանությունները Ռուսաստանի հետ համագործակցության մեծ հեռանկարներ են տեսնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք զարգացնում ենք հարաբերությունները պարենամթերքի ոլորտում, մասնավորապես` Մոսկվայի մարզում եգիպտացորենի ալյուրի արտադրության: Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալն աճում է, մենք հույս ունենք, որ սրանով չենք սահմանափակվի»,— ասել է նա: