Հայաստանը կարեւոր գործընկեր է, եւ ԱՄՆ կողմը շարունակելու զարգացնել համագործակցությունը։ Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական եւ եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկին Հայաստանի Պն-ում կայացած ընդունելությանը։
Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական եւ եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիին եւ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քլարկ Փրայսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները:
Տիկին Ֆրանչեսկին շնորհակալություն հայտնելով Կոսովոյում, Աֆղանստանում եւ Լիբանանում իրականացվող խաղաղության եւ կայունության պահպանման գործողություններին ՀՀ շարունակական աջակցության համար` նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է, եւ ԱՄՆ կողմը շարունակելու զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:




























