Լոռու մարզում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին՝ 40-ամյա Գրիշա Ավետիսյանին Տաշիրի բժշկական կենտրոնից տեղափոխում են Երեւան:
Բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը գլխուղեղի սալջարդ, գանգուղեղի տրավմա ունի, վիճակը ծանր է:
Տուժածներից մյուսը՝ 1962թ. ծնված Վաղինակ Մելքոնյանը, բուժում է ստանում Տաշիրի բժշկական կենտրոնում, նրան Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 14:00-ի սահմանում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին «Օպել» մակնիսի UU 087 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել հաստաբուն ծառին:
Վթարի հետեւանքով Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Նարեկ Մխոյանը տեղում մահացել է, իսկ 1962թ. ծնված Վաղինակ Մելքոնյանը եւ մոտ 40-ամյա Գրիշա Ավետիսյանը տեղափոխվել են Տաշիր քաղաքի հիվանդանոց:
































