Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնաբանել է իրեն քաղաքացիությունից զրկելու Վրաստանի իշխանությունների որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իհարկե դա քաղաքական որոշում էր.... Նրանք ինձանից շատ են վախենում։ Նրանք վախենում են խոսքի ազատությունից... Երբ նրանք իշխանության եկան, ամենասկզբից ասում էին, որ իրենց նպատակը ինձ նստեցնելն է»,- ասել է Օդեսայի նահանգապետը ռադիեթերում։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարգադրել էր Սահակաշվիլիին զրկել քաղաքացիությունից։




























