Մոսկվայի բորսայում առք ու վաճառքի ընթացքում դոլարի փոխարժեքը հասել է  68,26 ռուբլու` ավելանալով համարյա 50 կոպեկով: Ռուսական ազգային տարադրամը թուլանում է նավթի գնի անկումից հետո, որի պատճառը արդյունահանման քվոտաները բարձրացնելու ՕՊԵԿ-ի որոշումն է:  Այդ մասին են վկայում առեւտրական հարթակի տվյալները:  

Ավելի վաղ` դեկտեմբերի 4-ին Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը արտադրական քվոտաները բարձրացրել է մինչեւ օրական   31,5 միլիոն բարել: Դրանից հետո  Brent նմուշային ապրանքանիշի նավթն էժանացել է մեկ բարելի դիմաց 44,64 դոլարից հասնելով 42,76 դոլարի: Մոսկվայի ժամանակով 17:50-ին հյուսիսծովյան նավթն արժե   43,17 դոլար, տեղեկացնում է Lenta-ն: