Երեւանի Ազատության հրապարակից սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական երթը՝ այսօր դեկտեմբերի 4-ին, մեկնարկեց միջադեպով։ (ֆոտոռեպորտաժ)

Երթից առաջ «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հրահանգեց վրան տեղադրել հրապարակում։ Ոստիկանները խլեցին վրանը, սկսվեց քաշքշուկ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներն իրենց երթուղին չեն հրապարակում, քայլում են Մաշտոցի պողոտայով։

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հսկում է ոստիկանների գործողությունները, զգուշացրեց կազմակերպիչներին, որ նախապես երթուղին չհրապարակելը օրենքի խախտում է։