Երեւանի կենտրոնում՝ Բաղրամյան փողոց տանող ճանապարհին, լարված իրավիճակ ստեղծվեց, երբ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցները, Ազատության հրապարակից դուրս գալով, հասան Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկ։ (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Բաղրամյանի մուտքը փակեցին կարմիր բերետավորները։ Ոստիակնությունը պահանջեց, որպեսզի կազմակերպիչները հրապարակեն երթուղին։ Մի փոքր կանգնելուց հետո կազմակերպիչները հայտարարեցին, որ Մոսկավյանով շարժվելու են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրասենյակ, ապա վերադառնալու են Ազատության հրապարակ։ Երբ երթը թեքվեց դեպի Մոսկովյան փողոց, կարմիր բերատավորները նստեցին մեքենան եւ հեռացան։
Ակցիան առաջնորդում են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը։ Երթի մասնակիցները հանրաքվեին «ոչ» ասելու եւ գործող իշխանություններին հեռացնելու կոչեր են հնչեցնում, եւ բոլորին կոչ են անում միանալ իրենց։
Երթը ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի եւ ՀՀ փոխոստիկանպետ Սամվել Հովհաննիսյանի ղեկավարությամբ։




























