Սիրիայում ռուսական ավիացիայի հարվածներից մեկի արդյունքում ահաբեկիչների զինամթերքի խոշորագույն պահեստ է ոչնչացվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Համա նահանգի Մուրեք բնակավայրի շրջանում ոչնչացվել է ահաբեկիչների զենքի եւ զինամթերքի խոշորագույն պահեստ: Թիրախային հարվածի արդյունքում օբյեկտն ամբողջությամբ ոչնչացվել է»,- հաղորդել է Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով, մեկ շաբաթվա ընթացքում ռուսական օդաչուներն ընդհանուր առմամբ 431 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայում:




























