Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հեռախոսազրույցում քննարկել է միջազգային եւ տարածաշրջանային մի քանի հարցեր՝ ներառյալ ահաբեկչական եւ ծայրահեղական խմբավորումների, մասնավորապես՝ ԻՊ-ի դեմ պայքար համար ընդարձակ կոալիցիա ստեղծելու հարցը: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցը կայացել է ղազախական կողմի նախաձեռնությամբ:
Բացի այդ, ըստ ՏԱՍՍ գործակալության, «դեկտեմբերի 21-ին նախանշված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստման համատեքստում անդրադարձ է եղել, մասնավորապես, Ուկրաինա-ԵՄ ասոցացման մասին Համաձայնագրի՝ տնտեսական հատվածի ուժի մեջ մտնելու թեմային»:




























