Ռուսական ավիացիան անցնող շաբաթվա ընթացքում Սիրիայում ահաբեկիչների վերահսկողության ներքո գտնվող վառելիքի արդյունահանման՝ մեկ տասնյակից ավելի կայաններ է ոչնչացրել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Անցնող շաբաթվա ընթացքում ռուսական ավիացիան վառելիքի արդյունահանման 12 կայան, 8 նավթահանք եւ նավթագազային համալիր է ոչնչացրել»,- ասել է զինվորական պաշտոնյան: