Սիրիայում Ռուսական օդատիեզերական ուժերի ռմբակոծիչների՝ վերջին շաբաթվա բոլոր թռիչքներին աջակցել են Սու-30 կործանիչները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Վերջին շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը, ռուսական ավիացիան 431 մարտական թռիչք է իրականացնել Հմեյմիմ ավիաբազայից եւ թիրախային հարվածներ հասցրել Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա, Համա, Հոմս, Դեյր Զոր եւ Ռաքքա նահանգներում ահաբեկիչների 1.458 օբյեկտների ուղղությամբ»,- տեղեկացրել է Կոնաշենկովը: