«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում 6 երեխաներ սպանում են պատանդառված սիրիացի զինվորականների:
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, տեսանյութի սկզբում երեխաները վազում են կործանված ամրոցում՝ իրենց զոհերին որոնելով: Այնուհետեւ երեխաներից յուրաքանչյուրը մեկական գերու է սպանում: Հինգին գնդակահարում են, իսկ վեցերորդի կոկորդն են կտրում:
Տեսանյութում նաեւ նշվում է, որ այս երեխաները մրցույթի հաղթողներ են, որը ներառում է կրոնական կրթությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը: Սիրիացիների սպանությունը նրանց «պարգեւն» է:




























